HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյան. «Մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր» (վիդեո)

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայացած 6-րդ արտահերթ համագումարի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարճ ելույթ ունեցավ: Հիմնական շեշտադրումը գալիք խորհրդարանական ընտրություններն էին եւ մարդկանց հույսը գալիքի նկատմամբ:

 «Այսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք` ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները հասնում են լրջագույն հաջողությունների՝ կյանքի տարբեր բնագավառներում դառնալով հայտնի դեմքեր, գործիչներ: Ինչպե՞ս է ստացվում, որ հայը, արտագաղթելով օտար երկիր, կարողանում է 1-2 տարում ոտքի կանգնել, աշխատանք գտնել, աշխատատեղեր ստեղծել, պահել իր ընտանիքը, իսկ սեփական երկրում, մեր հայրենիքում չի կարողանում այդ ամենն իրականացնել: Պատասխանը մեկն է. միջավայրի եւ պայմանների բացակայությունը»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա`  մեր երկրում այսօր ունենք լրջագույն խնդիր եւ պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, հնարավորություն ընձեռել, որ աշխատող մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի ու արժանավայել կարողանա պահել իր ընտանիքը:

«Մեր երիտասարդներն իրենց ապագան պետք է տեսնեն ու կառուցեն հայրենիքում: Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի, եւ եթե մենք չենք կարողանում լուծել աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, ապա մենք անընդհատ ստիպված ենք լինելու պայքարել աղքատության դեմ: Արդյո՞ք մեր երկրում հաջողվել է լուծել այդ ռազմավարական լրջագույն խնդիրը: Կարծում եմ` ոչ: Բայց, եթե առաջիկայում մենք այդ խնդիրներին համակարգային լուծում չտանք, ապա ստիպված ենք լինելու արձանագրել աղքատության էլ ավելի մեծ աճ, արտագաղթի էլ ավելի մեծ տոկոս»,-հայտարարեց ԲՀԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով, հայ մարդը, եթե աշխատանք ունենա, եթե կարողանա պահել իր ընտանիքը, երբեք չի լքի իր հայրենիքը: Նա կարեւորեց նոր աշխատատեղերի ստեղծումը եւ որ ամենակարեւոր է՝ չխանգարել աշխատող մարդուն եւ չստեղծել անհարկի խոչընդոտներ:

«Սա կբերի երկրի տնտեսական վիճակի բարելավման, ինչն էլ բնականաբար, մարդուն կպահի իր հողի վրա, իր հայրենիքում: Մենք չպետք է մոռանանք, որ մեր երկրի ամենաուժեղ զենքը արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրող մարդն է, ով սիրում է իր հայրենիքը: Եվ այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել են ազգային անվտանգության խնդիր»,-ավելացրեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի ելույթին դահլիճում հետեւում էր նաեւ հանրապետության եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ժպտում էր Գագիկ Ծառուկյանի ելույթի ժամանակ:

Մեկնաբանություններ (3)

kovs taran lapin
Karavarutyun ????????? inj karavarutyun, to et e dranc karavarutyun@, gyuxapetn haytararutyun er kpcrel heru u ancac tari, vor tarekan hoxi harki vra tuj e galis 54%, aprum em vat paymanerum, mi hat kov uney mortel caxel em, vor harkers mucem, vres tokos jga, u en jmucoxin el hej en anum, zijum en, taxem dranc, mteq gyuxer teseq te inj e katarvum, ham ov mucel e inqn e djgoh, ham ov ji mucel na aylevs ji mucelu, ete Hanrapetakanin dzen tam, tox bales merni, ete et hoxi harkler@ zijecin, amboxj gyuxn tshnami e dzer het darnalu, taxem gyuxapeti aziz@, xapec asec muceq plans katarem, kovs em mortel mucel, erexaneris katn em mucel, amboxj gyux@ vres cicaxum er, asum er axji mi morti tuj jka, hima haskanum em, vor es petutyunum iroq mard jka, et nuyn tujern iranq mcrin iranq el zijin, harsi....... pesun lavutyun en anum, xndrum enq dzez, ayt teman pakeq mi zijeq, tox en partajanajn u anpartajanajnern havasar liazorutyun junenan, axajum enq , xndrum enq hetqin, vor ays namakn uxarken varjapetin, u marzpetnerin, taxem et guxapeterin, esor el ekel er tuns asum er kntreq hanrapetakanin, asi gna kovs ber tur @ntrem, harevan Karon el avton caxec, gyuxapetn el patvogir er stacel planeri katarman hamar qef eyn anum, eeeeeeeeeeeeeee tqem eresnerit, xexj kovs, vor mekn asem, inji menq mucenq jmucoxn el zijvi, vojjjjjjjjjjjjjjjjjjj jka aytpisi ban, xelagarvel em arden, axjiks el vark vercrec mucec, 420,000 dram, kesit aveln tuj er, esor el mard u kin vijum en amen or, xndrum enq tujern mi zijeq, exeq bolori hamar havasar, kam ete zijum eq mern el zijeq ev et veradarcreq, hanrapetakan ktesnes et qo zijman hamar en mardn vor anpartajanaj e exel, iranq el jen @ntrelu, aynqan em anicel gyuxapetin eti i abrelu, staxosn asum er kampyutra ancel, tokos e galis, et er dra tokos@, hascreq namaks varjapetin xndrum em dzez, lav usumnasireq erkar mtaceq, taxem dzeeeeeeeeeeeeeeeezzzzz kovs kbereq;
Gevorg
MARD BAN CHI HASKANUM,,,SERJ@ ASUM A ERKIR@ CAXKUM A SA ASUM A VAT A
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պարոն Ծառուկյան - Ձեր հարցի պատասխանը ՇԱՏ ՊԱՐԶ է. որովհետև Հայաստանում ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ (որոնց թվում ամենաառաջինը հենց ԴՈՒՔ) թույլ ՉԵՆ ՏԱԼԻՍ,որ Հայ երիտասարդը ապագա կառուցի իր երկրում,որովհետև ՎԱԽԵՆՈՒՄ եք,որ վաղը ազգը կարող է ուժեղանալ ու էլ կարիք չունենալ 5000 դրամանոց «ընտրությունների»:.............................. Պարոն Ծառուկյան - եթե ԻՐՈՔ մտածում եք Հայաստանի ապագայի մասին, միգուցե ձեր ԲԱԶՈՒՄ-ԲԱԶՄԱԹԻՎ բիզնեսներից ԳՈՆԵ ՄԻ ՄԱՍԸ հետ տաք երկրին, կամ,հակառակ դեպքում, ԼՔԵՔ քաղաքական դաշտը?.............................. ՀԳ. Ասացվածք. «Խոսքերը ՔԱՄԻՆ է տանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter