HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի կառավարությունը ներգնա տուրիզմից օգտվողներին կհատկացնի մինչև 15 000 ռուբլի

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավելյալ 15 միլիարդ ռուբլի կհատկացնի՝ ներգնա տուրիզմից օգտվող քաղաքացիների ծախսերը մասնակի փոխհատուցելու համար։ Այդ մասին Պետդումայում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ 

Կախված շրջագայության տեսակից և ուղղությունից՝ զբոսաշրջիկները կստանան 5 000-15 000 ռուբլի։ Թե երբ կսկսի գործել օգնության ծրագիրը, Միշուստինը չի հստակեցրել, սակայն Ռոստուրիզմը հայտարարել է, որ գումարի փոխհատուցումը կգործի այն ժամանակ, երբ զբոսաշրջիկները օգոստոսի 15-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում այցելեն գործակալության նշած վարչական միավորներից մեկը՝ ընդ որում վճարումը կատարելով բացառապես Мир վճարային քարտով։ Շրջագայությունը պետք է ձգվի առնվազն 5 օր։

Ռուսաստանը մարտից փակել է կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Դա է պատճառը, որ ռուս զբոսաշրջիկները չեն կարող հանգստանալ արտասահմանում։

Ռոստուրիզմի տվյալներով՝ ռուսական զբոսաշրջային բիզնեսը, կորոնավիրուսի պատճառով, կորցրել է մոտ 1,5 տրիլիոն ռուբլի։

Լուսանկարը՝ Kirill Zykov / Moskva News Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter