
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, որից 3-ը մայրաքաղաք Ստեփանակերտում, իսկ 1-ը՝ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:
Նախօրեին կատարվել է 173 թեստավորում: Մինչ այսօր իրականացվել է 4216փորձանմուշի հետազոտություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել