Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ
Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հակազդման մեթոդները։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։
Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ զինված ուժերի զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները»,- գրել է Շուշան Ստեփանյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել