HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

25 մլն դրամ՝ Տավուշում հրետակոծությունից վնասված անշարժ գույքի փոխհատուցման նպատակով

Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչների կրած վնասների համար փոխհատուցելու նպատակով կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում։

Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ ու լրացումներ կառավարության 2019 թվականի N 1919-Ն որոշման մեջ։

Հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը գործադիրը կհատկացնի հրատապության կարգով: 

Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում՝ աշխատանքներին ներգրավվելով տեղի շինարարական հնարավորությունները՝ ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ 

Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար մինչև ամբողջական գնահատում կկատարվի։ 

«Մենք սահմանապահ գյուղերի նկատմամբ այնտեղ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք։ Կարող էր տպավորություն ստեղծվել, որ այդ գյուղերը միևնույն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին մի փոքր այլ տրամաբանությամբ։ Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման կոնկրետ ռազմավարություն։ Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ այդ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter