HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվում են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ

Հուլիսի 23-ին մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերին հակազդելու մեթոդները։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր միջոցներ՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։

Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների ստորաբաժանումների հրամանատարները։

ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակի ամբողջական փաստագրության և օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։

Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունները։

Հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter