HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դու հերթի մեջ չես»․ EasyPay-ի ակցիայի մասնակիցները սառը սուրճ և թեյ են բաժանում հերթում սպասող մարդկանց

Արդեն մի քանի օր է, ինչ ЕasyPay ընկերության ներկայացուցիչները, այս անոմալ շոգ պայմաններում, սառը սուրճ և թեյ են հյուրասիրում բանկերի դիմաց սպասող մարդկանց։

Արտակարգ իրավիճակով պայմանավորված, բանկերի ներսի հերթերը տեղափոխվել են դուրս, և մարդիկ 39-41 աստիճան շոգի պայմաններում ժամերով սպասում են դրսում՝ չունենալով անգամ սառը ջուր խմելու հնարավորություն։

«Դու հերթի մեջ չես» գրությամբ շապիկներով մասնակիցները, բացի հյուրասիրությունից նաև բացատրում են մարդկանց, որ հերթերում չսպասելու համար հարկավոր է ընդամենը օգտվել EasyWallet էլեկտրոնային դրամապանակից և կատարել բոլոր ֆինանասական գործարքները տանը, աշխատանքի վայրում կամ ցանկացած այլ հարմար տեղ։

- Ստացվում է ընտրության հարց է՝ կանգնել հերթում, թե օգտվել արդեն մեծ ճանաչում և օգտագործում վայելող հավելվածից, - ասում են ակցիայի ներկայացուցիչները։

«Դու հերթի մեջ չես», երբ օգտվում ես EasyWallet -ից։ Ավելին իմանալու համար այցելի՛ր կայք www.easypay.am:

EasyPay-ը Հայաստանում առաջատար վճարահաշվարկային ընկերություն է։ Այն շուկայում ներկայանում է երկու հիմնական պրոդուկտներով՝ EasyPay տերմինալներով և EasyWallet հավելվածով, որն առկա է Google Play-ում և App Store-ում:

Թե՛ տերմինալներով, և թե՛ EasyWallet հավելվածով կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ և վճարել 400-ից ավելի ծառայությունների դիմաց՝ կոմունալ վճարումներ, բջջային լիցքավորում, վարկերի մարում և այլն։։

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter