HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
«Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց.
1)  ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար,
2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին,
3)  միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ,
4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը։
5)  կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան,
Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին մեր դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները.
1)  տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, 
2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից,
3) հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին;
4)   նշանակվե՞լ է արդյոք փաստաբան.
5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ.
Դատարանը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար:
Հիշեցնենք, որ օրերս՝ 08.07.2020թ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը (30 տարեկան, ամուսնացած, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն) Գորայք, Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ապա 15.07.2020թ համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Ն. Սարդարյանը կադրի ետևից իրեն ուղղված հարցերին պատասխանում է, պատմում է՝ ինչպես է սպիտակ կտոր ծածանելով հանձնվել Ադրբեջանի զինվորականներին ու, որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկրի»,- գրել է Արտակ Զեյնալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter