HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասֆալտապատվի Ծակուռի-Ակնաղբյուր ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհը. Նախագահ Հարությունյանն այցելել է Հադրութի շրջան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանում էր:

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանը հետևել է Ծակուռի-Ակնաղբյուր 7 համայքներ ընդգրկող ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհահատվածի հողաշինական աշխատանքների ընթացքին, որոնց կհաջորդի ասֆալտապատումը:
Հանրապետության նախագահը Ծակուռի համայնքում ծանոթացել է նաև բարեգործական միջոցներով և պետական օժանդակությամբ օրերս շահագործման հանձնված խմելու ջրի ներքին ցանցի աշխատանքին, ինչպես նաև այցելել գյուղի 11-րդ դարի եկեղեցի, որը ևս վերականգնվում է բարերարի կողմից:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է ենթաշրջանի Մարիամաձոր համայնքում, որտեղ պետական ֆինանսավորմամբ խմելու ջրի ապահովման նպատակով իրականացվում են նոր ջրագծի կառուցման և ներհամայնքային ճանապարհների սալապատման և բարեկարգման աշխատանքներ:

Ուխտաձորում ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է իրականցվող ծրագրերն ու առկա խնդիրները: Նախագահը ընդգծել է առկա հնարավորությունների չօգտագործման անթույլատրելիությունը՝ այդ համատեքստում առաձնացնելով ոռոգման ջրով ապահովվածության պայմաններում դաշտերն անմշակ թողնելու փաստը: Նա պահանջել է համայնքների ղեկավարներից շտապ միջոցներ ձեռնարկել բացը վերացնելու ուղղությամբ:
Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Ստեփանակերտ-Կարմիր շուկա մայրուղու վերանորոգման աշխատանքներին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter