
Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում (վիդեո)
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով վերջերս համալրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, այսօր ԲՀԿ-ի 6-րդ համագումարին իր ելույթը բաժանեց երկու մասի՝ արտագաղթ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Ըստ Վ. Օսկանյանի, Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակել է 2011թ. մարդահամարի տվյալները, ըստ որի՝ Հայաստանում ապրում կամ գտնվում է 2 մլն 871 հազ մարդ:
«Սա նշանակում է, որ մենք արդեն իջել ենք 3 միլիոնի հոգեբանական շեմից եւ այլեւս չենք կարող ասել, որ մենք 3 միլիոնանոց երկիր ենք, որովհետեւ արդեն չենք»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքական, նաեւ բորոյահոգեբանական մթնոլորտը կարճ ժամանակում կտրուկ չփոխվի, ապա ոչ ուշ ապագայում արդեն կհատենք 2,5 միլիոնի շեմը:
«Նրանք գնում են, որովհետեւ հույսը կորցրել են երկրի վաղվա ապագայի նկատմամբ, հոգնել են անարդարությունից, երկրից գնում են, որովհետեւ չեն կարողանում ապահովել իրենց հանապազօրյա հացը: Բարեկեցություն եւ արդարություն հաստատելու համար ոչ նոր օրենքներ են պետք, ոչ էլ նոր Սահմանադրություն, ընդամենը քաղաքական կամք է պետք»,-ավելացրեց Վարդան Օսկանյանը:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել