HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է մշտադիտարկման գործընթացը. կատարվել են կասեցումներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր մշտադիտարկում է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի գազալցակայաններում: Մասնավորապես, բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար դրամարկղերի մոտ արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները հուլիսի 24-ին կասեցումներ են իրականացրել նաև Վանաձոր քաղաքում: 24 ժամով կասեցվել է մի շարք շինանյութի առևտրի կետերի և բենզալցակայանների գործունեությունը, որտեղ խախտումներ են դիտարկվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված:

ՀՀ ողջ տարածքում տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter