HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես հայտնում է կառավարության պաշտոնական կայքը, հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և ատադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների մասին Եվրոպական խորհրդարանի հրահանգի մոտարկման գործընթացին, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Օրակարգում ընդգրկված էր նաև ուղևորափոխադրող և բեռնափոխադրողների տրանսպորտային միջոցների վարորդների նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման մասին Եվրոպական հանձնաժողովի հրահանգի մոտարկման ընթացքը, որի մասին զեկուցել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հաշվի առնելով ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի ոլորտում առկա միջոցառումների քանակը՝ նիստի արդյունքում որոշվել է ևս մեկ նիստ կազմակերպել տրանսպորտի ոլորտում իրականացվող միջոցառումները մասրամասնորեն քննարկելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter