HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 օրով կասեցվել է Վանաձորի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը

Կառավարությունը տեղեկացնում է, որ Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի հերթապահ մանկապարտեզներում՝ ուղղված պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով պարետին առաջարկություն է ներկայացրել՝ կասեցնելու Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում,  պարետի 23 հուլիսի, 2020թ.-ի N 210-Ա որոշմամբ՝ 5 օրով արգելվել է վերոնշյալ մանկապարտեզի գործունեությունը:

Այսօր տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցեր են իրականացրել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում: Արտակարգ դրության պայմաններում նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը վերսկսելուց հետո մշտադիտարկումների դինամիկան ցույց է տալիս, որ հաստատություններում խախտումների թիվը նվազում է: Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տալիս են ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու առկա թերությունների շտկման ուղղությամբ:

Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը շարունակական են, իսկ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոններն ու հետևել ՀՀ պարետի ցուցումերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter