HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ԱՀ և ՀՀ գործընկեր կառույցների միջև ձևավորված հարաբերությունները և ընդգծել, որ շարունակական համաձայնեցված աշխատանքը համակարգերի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման գրավականներից է։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter