
Վարդան Օսկանյանը Ղարաբաղի հարցում մտահոգիչ տրամադրություն է տեսնում (վիդեո)
ԲՀԿ-ի համաժողովի ժամանակ` այսօր արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, խոսելով երկրում մեծ չափերի հասնող արտագաղթի մասին, սահուն անցում կատարեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Վարդան Օսկանյանի տպավորությամբ, իշխանական որոշ շրջանակներում, ինչպես նաեւ մեր հասարակության որոշ հատվածներում, ինչ-որ մտահոգիչ տրամադրություններ են ձևավորվել:
«Մարդիկ հաճախ են ինձ ասում, որ մենք ունենք Ղարաբաղի հարց, պատերազմի սպառնալիք եւ պարզապես չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի հանդուրժենք լիակատար ազատություն, լիակատար ժողովրդավարություն, մենք չենք կարող ունենալ լիակատար հանդուրժողականության շռայլությունը: Ես կասեի ճիշտ հակառակը: Որովհետեւ մենք ունենք Ղարաբաղի հարց եւ պետք է հնարավորինս արագ դառնալ ժողովրդավարական: Որովհետեւ մեր գլխից կախված է պատերազմի վտանգը, մենք պետք է կարողանանք հնարավորինս արագ հակակշիռների մեխանիզմի վրա ստեղծենք պետական քաղաքական համակարգը»,-ասաց Վարդան Օսկանյանը:
Ըստ արտաքին գործերի նախկին նախարարի' եթե վերջին 20 տարիների ընթացքում մենք դարձել ենք անշրջելի, ապա այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղը միանշանակ երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել