HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է 444 միլիոն դրամ հատկացնել ՏՄՊՊՀ-ի նոր շենքի հիմնանորոգման համար

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է հիմնանորոգել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) հատկացվող վարչական շենքը։

Նշենք, որ վարչական այդ շենքը նախկինում հատկացված էր  «Նորավանք» գիտակրթական  հիմնադրամին։ Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կոմիտեն առաջարկում է կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն դրամ հատկացնել։ 

Նախագծում նշված է, որ շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում և դրա հիմնանորոգման համար հետագայում հատկացվելու է 444 միլիոն դրամ։ Վարչական շենքի մակերեսը 1634 քմ է։ 

«Ներկայումս հիմնանորոգման ենթակա գույքը դեռևս չի ընդունվել պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից և չի ամրացվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, սակայն պայմանավորված հիմնանորոգման հրատապությամբ, նախատեսվում է սկսել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը»,-նախագծում հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter