HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին․ կա զոհ

ԱԻՆ  տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին, ժամը 14:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էրիկ Դ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին պատգարակով բարձրացրել են ձորից (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter