HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Շորժա գյուղի մոտ․ ավտոմեքենաները գլորվել են ձորը

Հուլիսի 26-ին, ժամը 10։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը (հերթապահությունից):

Պարզվել է, որ Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Գուրգեն Ա․, ծնված 1984 թ․) և «Honda Accord» (վարորդ՝ Մամիկոն Կ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները և մոտ 4 մ գլորվել մոտակա ձորը։ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և հայտնվել մոտակայքում կայանած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (առանց պետհամարանիշի) վրա։

Փրկարարները շտապօգնության երկու ավտոմեքենաներին են մոտեցրել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գարիկ Մ․-ին, Մայիս Ա․-ին, Քաջիկ Ա․-ին և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հարություն Ս․-ին։ Տուժածները հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter