Վրաերթ Կոմիտասի պողոտայում. քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 26-ին` ժամը 20։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունցել վրաերթ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսան Կ․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Էդուարդ Մ․-ին (ծնված 1966 թ․)։
Փրկարարները Էդուարդ Մ․-ին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել