HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 3 դեպք

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում  3 քաղաքացի ախտորոշվել է նոր կորոնավիրուսով։ Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:

Արձանագրվել է առողջացման 5 դեպք:

Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, 215 մարդ կորոնավիրուսով է ախտորոշվել , որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter