HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության բաժիններում դիպուկահար հրազեն ու «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հանձնվել

Հայանիստ գյուղում բնակվող 51-ամյա մի տղամարդ հուլիսի 24-ին կամավոր ոստիկանությանն է հանձնել առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Վեդի քաղաքի 32-ամյա մի բնակիչ ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր` առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի փամփշտատուփեր ու փամփուշտներ։

«Մոսին» տեսակի հրազեն, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ է ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել Արարատի մարզում բնակվող մի կին, ըստ նրա՝ դրանք պատկանել են ամուսնուն։

Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Սևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու ինքնաձիգի 140-ից ավելի փամփուշտ, որոնք պատկանել են հանգուցյալ պապին։

Գառնիի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Առինջ գյուղում բնակվող մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ ու փամփուշտներ։

Կապանում բնակվող մի կին ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանած գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, որը գտել է ավտոտնակը մաքրելիս։

Սպիտակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մեծ Պարնի գյուղում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրազեն ու տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք, ըստ նրա` պատկանել են հանգուցյալ ընկերոջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter