Ինքնափլուզում Գյումրիում. տուժածներ չկան
Այսօր' ժամը 06:29-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 122 տան առաստաղը ինքնափլուզվել է, ներսում կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը և օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 12 քմ մակերեսով), որի հետևանքով արգելափակվել է միակ ելքը: Փրկարարները պատուհանից դուրս են բերել 1949թ. ծնված Ռուզաննա Հովակիմյանին, 1948թ. ծնված Մարգո Նահապետյանին, 1945թ. ծնված Սամվել և 1974թ. ծնված Ռուդիկ Խաչքարյաններին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ' տուժածներ չկան, փրկարարական աշխատանքներն ավարտվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել