HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 27-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով Արմեն Ս-ն (ծնված 2013 թ) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր, իսկ Յուրա Ս-ն (ծնված 1981 թ) և Սերգեյ Մ-ն (ծնված 1984 թ) հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 21։34-ին։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, ջերմահարվել՝ թափարգելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter