HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՇՎՏՄ-ն ուժեղացված մշտադիտարկում է իրականացրել գազալցակայաններում

Այսօր՝ հուլիսի 28-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, հիմք ընդունելով պարետի՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ իրականացնելու վերաբերյալ մայիսի 3-ի N 63 որոշումը՝ շարունակել է ստուգայցեր իրականացնել Երևան քաղաքի գազալցակայաններում:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ խախտումներ են արձանագրվել գազալցակայաններից մեկում, որտեղ բացակայել են ախտահանիչ նյութերը, թերի է եղել ջերմաչափման գրանցամատյանը և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը: Կազմվել է արձանագրություն:

Հուլիսի 28-ին տեսչական մարմինն իրականացրել է նաև կասեցումներ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում: 24 ժամով կասեցվել են բենզինի ու գազի մի քանի լցակայանների, ինչպես նաև շինանյութի խանութների գործունեությունը, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter