HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում զինված ուժերի երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։ 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի և Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող հարցեր։ 

Այցի արդյունքում նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիոհաճախականությունների չափագրումներ և ռադիոծածկույթի, բջջային և ինտերնետ ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter