
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք. ընդհանուր՝ 228
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ով ախտորոշվել է 228 մարդ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Ցայսօր իրականացվել է 5 201 փորձանմուշի հետազոտություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել