
ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքահայ երիտասարդները
Հուլիսի 29-ին Պաշտպանության նախարարության (ՊՆ) վարչական համալիրում տեղի է ունեցել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հանդիպումը ՊՆ և զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
ՊՆ և զինված ուժերի տարբեր վարչությունների պատասխանատուները ներկայացրել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերի զարգացումները, հայկական զինված ուժերի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին՝ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայկական բանակը մարտունակ է, ունի պատրաստության բարձր մակարդակ և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով վերահսկվում է զինված ուժերի ստորաբաժանումների կողմից:
Մեկնաբանել