HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տիգրան Կարապետյանն էլ առաջադրվեց, բայց` Արարատում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ այսօր մեծամասնական ընտրակարգով մի քանի ընտրատեղամասերում եւս թեկնածուներ են առաջադրվել:

Երեւանի թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) ինքնառաջադրվել է անկուսակցական Վլադիմիր Կարապետյանը, իսկ թիվ 11 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի)՝  անկուսակցական ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ):

Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է Ոսկեվազ համայնքի ղեկավար, ՕԵԿ-ի անդամ Հայկ Հովհաննիսյանը: Նա ընտրապայքարի մեջ է մտնելու Թալինի ՀՀԿ-ական քաղաքապետ Մնացական Մնացականյանի եւ ամենայն հավանականությամբ մեկ այլ հանրապետական, ներկայումս պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ (Մաքսի Խաչիկ):

Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում ընտրապայքարի դուրս կգան Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Մանվել Հայրապետյանը:

Մարզի թիվ 18 ընտրատարածքում մեծամասնականով կպայքարեն ՕԵԿխմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը եւ Երասխի գինու գործարանի տնօրեն, ինքնաառաջադրված Ռազմիկ Թեւոնյանը:

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

Գեղարքունիքի մարզի թիվ23 ընտրատարածքում ընտրապայքարի մեջ կմտն «Եվրոպա» ընկերության տնօրենի տեղակալ, ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը եւ ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը:

Լոռու մարզի թիվ 32 ընտրատարածքում  այսօր առաջադրվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար «Տաշիր» ԲՀ հոգարաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը: Նրա հետ նույն տարածքում կպայքարեն անկուսակցականներ Արտակ Միրզոյանն ու Էդուարդ Չատինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter