HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք. 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 318 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 519 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter