HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բերդի ավագ դպրոցին հանձնված հողամասը կտրվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին

 «Սիմոնյան» կրթական հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Տավուշի մարզ, ք. Բերդ, Հայկ Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքից 270 քառ. մետր մակերեսով հողամասը «Թումո» շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով: Այս մասին Կառավարության հուլիսի 30-ի նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր շահագրգիռ կողմերը տվել են դրական եզրակացություն, ինչպես նաև սահմանային Բերդում «Թումո» կենտրոն ունենալու կարևորությունը, առաջարկվում է քաղաք Բերդ, Հայկ Նահապետի փողոց 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքից չափագրման արդյունքում ստացված 0.03724 հա հողամասը հետ վերցնել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորեց այս նախագիծը և նշեց, որ նախարարության հետ նախնական քննարկումների արդյուքնում պայմանավորվել են, որ ազատ ժամանակ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև վերապատրաստվող ուսուցիչներին։

Վարչապետ Փաշինյանն էլ հույս հայտնեց, որ այս նախագիծը հետագա զարգացում կունենա նաև Բերդի տարածաշրջանում․ «Տարածքային համաչափ զարգացումից է բխում, որ մեր ենթակառուցվածքները, այդ թվում՝ կրթական, առողջապահական, կենտրոնացած չլինեն Երևանում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter