
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում կկառուցվի հյուրանոցային համալիր
Կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.3 հեկտար մակերեսով և 0.004 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին, այն բաղկացած է զինվորական հիվանդանոցի շենք-շինություններից և հողամասից։ Գույքի հիմանական մասնաշենք հանդիսացող հիվանդանոցի շենքը ներկայումս փաստացի որևէ սուբյեկտ չի շահագործում, փաստացի զբաղեցված է միայն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքը, որն էլ գույքի օտարման դեպքում 1 տարվա ընթացքում կազատի տարածքը՝ համաձայն ներկայացված նախագծի։
«Որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր։ Գույքի գնահատված արժեքը 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ 7 մլրդ 716 մլն 165 հազ․ 647 դրամ է, հողամասի կադաստրային արժեքը 837 մլն 299 հազ․ դրամ է»,- հայտնեց Սուրեն Պապիկյանը։
Մեկնաբանել