HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`  20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նման կանխատեսում է անում Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին`  հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 1-3 աստիճանով:


Երեւանում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ը՝ գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    40.60C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         13.40C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    26.80C

 

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter