HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մանկատան 24 շրջանավարտ բացառության կարգով կստանան բնակարանի գնման վկայագրեր

2019 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված որոշմամբ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառումը, որի շրջանակում 300 շրջանավարտների համար նախատեսված էր բնակարանի գնման վկայագրի տրամադրում։ Այն արդեն տրամադրվել է 133 շրջանավարտների, ևս 22-ի գործն այս պահին քննվում է։

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին ընդունեց որոշում, որով լրացում է կատարվում, և հաստատվում է ԲԳՎ ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակը: Ընդ որում՝ մանկատան սաներից 130-ին մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը։ Որոշմամբ առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին:

«Մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին»,-հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Նախագծին համապատասխանելու համար քաղաքացին պետք է  18 տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսացանա, սեփականության վկայական չունենա և վերջին 5 տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան։

«Առաջարկեցինք կառավարության անդամներին քննարկել 24 անձանց բացառության սկզբունքով տրամադրել բնակարանի գնման վկայագիր, որովհետև իրավական տեսանկյունից կառավարության որոշմամբ իրենք չեն համապատասխանում չափանիշներին, բայց փաստացի գտնվում են նույն սոցիալական կարգավիճակում»,-նշեց Զարուհի Բաթոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter