HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ երկաթգծի «Կարմիր բլուր» կոչվող կայարանում

Հուլիսի 30-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղու» «Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Նախնական տեղեկատվության համաձայն այրվում է շոգեքարշի շարժիչի հատվածը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։24-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter