HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության

Հուլիսի 30-ին ՊՆ Վարչական համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Բժշկական համալսարանի շրջանավարտները զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը, իսկ մի խումբ շրջանավարտներ էլ կստանան լեյտենանտի կոչում։ Վիճակահանությունից առաջ տղաները 20 օր զորային ստաժավորում են անցել ԶՈՒ զորամասերում։

ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը ներկաներին մաղթել է բարի ծառայություն և հույս հայտնել, որ բժիշկներն իրենց առաքելությունը բարձր մակարդակով կիրականացնեն և ծառայության ընթացքում ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter