HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Huawei-ն առաջին անգամ դարձել է սմարթֆոնների վաճառքի առաջատարը

Չինական «Huawei» հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ընկերությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում դարձել է աշխարհում սմարթֆոնների վաճառքի առաջատարը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով հուլիսի 30-ին «Canalys» վերլուծական ընկերության հրապարակած զեկույցին։ Ընկերությունը 9 տարվա մեջ առաջին անգամ կարողացել է շրջանցել «Samsung»-ին և «Apple»-ին։

Ընկերությունը 2020 թվականի ապրիլ-հունիս ամիսներին վաճառել է 55,8 միլիոն սմարթֆոն, ինչը 5 %-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Սակայն «Samsung» ընկերության սմարթֆոնների վաճառքը, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, էլ ավելի է ընկել (շուրջ 30 %)՝ տվյալ ժամանակահատվածում վաճառվելով 53,7 միլիոն սմարթֆոն։

«Huawei»-ի սմարթֆոնների վաճառքի 70 %-ը բաժին է հասնում Չինաստանին։ Այդուհանդերձ, եվրոպական շուկայում չինական արտադրողը, վաճառված սմարթֆոնների քանակով, զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Samsung»-ին և «Apple»-ին։ «Canalys» ընկերության վերլուծաբանները զգուշացնում են, որ չինական շուկայում միայն գերակա դիրքը բավարար չէ, որպեսզի ընկերությունը շուկայում մնա առաջատարներից մեկը, երբ համաշխարհային տնտեսությունը կսկսի վերականգնվել։

Լուսանկարը՝ pcforum.hu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter