HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

NASA-ն նոր մարսագնաց է ուղարկել Կարմիր մոլորակ

Հուլիսի 30-ին Քանավերալ հրվանդանում գտնվող ամերիկյան տիեզերական կենտրոնից բաց տիեզերք է արձակվել Atlas-V հրթիռը։ Ինչպես հայտնում է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA), առաքելության հիմնական նպատակը կլինի նոր «Perseverance» մարսագնացի տեղափոխումը Մարս մոլորակ։ Նախատեսվում է, որ երեք մետրանոց ռոբոտը, որի զանգվածը գերազանցում է մեկ տոննան, Կարմիր մոլորակի մակերևույթին կհասնի 2021 թվականի փետրվարին։ 

«dpa» գործակալությունը հայտնում է, որ «Perseverance» մարսագնացը «Curiosity» մարսագնացի բարելավված տարբերակն է, որը Մարսի վրա է 2012 թվականից։ Հետազոտության համար նախատեսված յոթ սարքերը, երկու միկրոֆոնները, 23 տեսախցիկները, լազերը և նույնիսկ մեկ փոքր ուղղաթիռը, կօգտագործվեն Մարսի վրա մանրէների կենսագործունեության հետքերի որոնման, ինչպես նաև մոլորակի կլիմայի ու երկրաբանության ուսումնասիրման համար։ Բացի այդ, այն կկիրառվի նաև քարերից և Մարս մոլորակի փոշուց նմուշներ վերցնելու համար:

Գերմանացի գիտնականները ևս մասնակցում են նախագծին։ Նոր մարսագնացի վրա տեղադրված են ջերմասենսորներ, որոնք պատրաստվել են Յենի Լեյբնիցի անվան ֆոտոնային տեխնոլոգիաների ինստիտուտում։ Դրանք առանց հպման կարող են փոխել մակերևույթի ջերմաստիճանը։ Գիտնականները կարծում են, որ առաքելությունը, որի արժեքը կազմում է մոտ 2,5 միլիարդ դոլար, հնարավորություն կտա նոր տվյալներ ստանալ տիեզերքի ծագման վերաբերյալ, ինչպես նաև կդառնա Մարսի վրա մարդու իջեցման նախապատրաստական քայլ։

Լուսանկարը՝ NASA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter