HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգվում է Երանոս համայնքից մինչև Լիճք ճանապարհահատվածը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հիմնանորոգվում է Մ 10‚ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Երանոսից մինչև Լիճք հատվածը։ Աշխատանքները մեկնարկել են հուլիսին‚ ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։

7 կմ երկարությամբ ճանապարհահատվածին կապալառու կազմակերպությունը` «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն‚ կկատարի հողային աշխատանքներ, կամրջի, ջրահեռացման համակարգերի նորոգում, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին անգամ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter