HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

«Հայփոստի» հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս  կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից:

Փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ:

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստորեն պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter