HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենացի փողոցի միայն 3 վաճառակետում է հայտնաբերվել գառան և խոզի ոչ սպանդանոցային ծագման մսի խմբաքանակներ

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը ցույց է տվել, որ եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և  ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի հարուցել. ուղեկցող համապատասխան փաստաթղթերը ի պատշաճի ունեցել են բոլորը:

Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, վաղ առավոտյան կատարվող հսկողությունը փաստել է նաև, որ բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը: Միս-մսամթերքն արդեն տեղափոխվում է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով, բոլոր աշխատակիցներն ունեն սանիտարական գրքույկներ:

Միայն երեք վաճառակետում է հայտնաբերվել գառան և խոզի ոչ սպանդանոցային ծագման մսի խմբաքանակներ, որոնց իրացումը կասեցվել է: Կազմվել են արձանագրություններ, կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:

Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից և այդ նորմի պահպանումը ՍԱՏՄ առաջնահերթություններից մեկը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ստուգումներն արձանագրում են խախտումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter