HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները Կոտայքի մարզում խախտումներ են արձանագրել

Այսօր՝ հուլիսի 31-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք այլ բնակավայրերում:

Ինչպես տեղեկացնում է կառավարությունը, շինանյութի մի շարք խանութներում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների առնչությամբ կազմվել են արձանագրություններ: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter