
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. ընդհանուր՝ 243
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ով ախտորոշվել է 243 մարդ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով նախօրեին 151 նմուշառում է իրականացվել, իսկ մինչև այսօր իրականացվել է ընդհանուր 6095 թեստավորում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել