
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է պահպանվել
Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:
Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ:
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- գրել է ՊՆ խոսնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել