HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

58-ամյա տղամարդը գլխատել է քրոջը

Օգոստոսի 1-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են տղամարդուն ու պարզել, որ տոպրակում կնոջ գլուխ է: Համայնքային ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանությունում պարզվել է, որ 58-ամյա տղամարդը Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում գլխատել է 68-ամյա քրոջը։ Եղելությունը պարզելուց հետո դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տան ննջասենյակում իրավապահները հայտնաբերեցին սպանված կնոջ դիակը։ Տանը հայտնաբերվեց նաև արնանման հետքերով դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվեց հետևյալը. նախնական տվյալներով՝ քրոջ ու եղբոր միջև տան հետ կապված կենցաղային վեճ էր սկսվել, որի ընթացքում էլ տղամարդը նախ պարանով էր խեղդել կնոջը, ապա գլուխը կտրել։ 58-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter