
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեն հրապարակել է օտար բառերի հերթական ցանկը, որում զետեղված են մեր բառապաշարում շարունակ կիրառվող բառեր եւ առաջարկել այսուհետև դրանք փոխարինել հայերեն ճիշտ և բարեհունչ տարբերակներով։ Ահա այդ բառերը՝
անտիսեպտիկ – հականեխիչ
ատաշե – կցորդ
գամակ – ցանցաճոճ
էպոխա - դարաշրջան
էքսպրոպրիացիա – ունեզրկում, բռնագրավում, սեփականազրկում
իդեոլոգիա – գաղափարախոսություն, գաղափարաբանություն
ինստանցիա - ատյան
ինտերնացիոնալ – միջազգային
ինֆեկցիա – վարակ
լեքսիկա – բառապաշար, բառամթերք
հալյուցինացիա – զգայախաբություն, զգայապատրանք, պատրանք
մաստեր կլաս – վարպետության դաս
մարգինալ – լուսանցքային, երկրորդական, անկարևոր, ոչ էական
միմիկա - դիմախաղ
յախտա – 1. զբոսանավ, 2. մարզանավ, 3. առագաստանավակ
նաիվ – 1. պարզ, պարզունակ, 2. միամիտ, դյուրահավատ, հիմարավուն
շկալա – սանդղակ
պրեվենտիվ – կանխարգելիչ, կանխիչ, նախապաշտպանական, նախազգուշական
պրիվատիզացիա – մասնավորեցում, սեփականաշնորհում
պրիվիլեգիա – արտոնություն, առավելություն, առանձնաշնորհ
ռեալիզացիա – 1. իրականացում, իրագործում, 2. իրացում
ռեֆորմ – բարեփոխում, բարեփոխություն, բարենորոգություն
սելեկցիա – 1. ընտրություն, ընտրանք, ընտրում, ընտրանի, 2. ընտրասերում
ստերեոտիպ – 1. կարծրատիպ, կարծրույթ 2. նախատիպ, կաղապար
ստրուկտուրալ – կառուցվածքային
տեռորիստ – ահաբեկիչ
տրավմա – վնասվածք, ցնցում, ջղացնցում
փարթի – խնջույք, երեկույթ
օդիոզ – նողկալի, զարհուրելի, գարշելի, խորշելի, զզվելի, ատելի, տհաճ
օրիենտիր - կողմնորոշիչ
Մեկնաբանել