HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանում գրանցվել է վերջին 9,5 տարիների ամենախոշոր արդյունաբերական աճը

Չինաստանում գրանցվել է վերջին 9,5 տարիների ամենախոշոր արդյունաբերական աճը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Օգոստոսի 3-ին չինական «Caijing» տնտեսական ամսագիրն ու բրիտանական «IHS Markit» ընկերությունը հայտարարել են, որ հուլիսին Չինաստանում արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության ինդեքսը հասել է 52,8 կետի այն դեպքում, երբ այս տարվա հունիսի ցուցանիշը կազմում էր 51,3 կետ։

Այսպիսով, երեք ամիս շարունակ չինական արդյունաբերության ոլորտում գրանցվում է աճ, իսկ հուլիս ամսին գրանցված դրական դինամիկան ամենաբարձրն է 2011 թվականի հունվար ամսից ի վեր։

«Caixin Insight Group»-ի առաջատար տնտեսագետ Վան Չժեն արդյունաբերության ոլորտում գործարար ակտիվության ինդեքսի աճը կապում է Չինաստանում արդյունաբերական արտադրության նկատմամբ պահանջարկի մեծացման հետ՝ նշելով, որ աշխատաշուկայում, այդուհանդերձ, պահպանվում են առկա խնդիրները։ Բացի այդ, պահպանվում է նաև կորոնավիրուսի պատճառով չինական արտադրության նկատմամբ արտասահմանյան ցածր պահանջարկը։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter