HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգոստոսին մի քանի չվերթ կիրականացվի Մոսկվայից, Մինսկից եւ Փարիզից դեպի Երեւան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հրապարակել օգոստոսին կայանալիք չվերթերի մասին։ Ըստ այդմ՝ Կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև օգոստոսի 13-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Օգոստոսի 4-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 17։40)։

Օգոստոսի 4-ին և 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21։40):

Օգոստոսի 5-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50):

Օգոստոսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:50):

Օգոստոսի 4-ին և 11-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ս.թ. օգոստոսի 4-ին ժամանում 14:45, մեկնում 15։45, ս.թ. օգոստոսի 8-ին ժամանում 16:45, մեկնում 17:45)։

Օգոստոսի 7-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 11:50, մեկնում ս.թ. օգոստոսի 8 ժամը 05:50):

Օգոստոսի 6-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 11։00, ժամանում 14:00):

Օգոստոսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25):

Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։

Հայաստանի սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter