HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչի կողմից կատարված ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակիչը, ունենալով ֆինանսական խնդիրներ, նախապես իմանալով, որ 66-ամյա համաքաղաքացին զբաղվում է  արտարժույթի փոխանակմամբ և առավոտյան տանից դուրս գալիս՝ իր մոտ ունենում է գումար,  ավազակությամբ գումար հափշտակելու նպատակով, 2019թ. նոյեմբերի 26-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում հարձակվել է վերջինիս  վրա, որի ընթացքում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ իր մոտ գտնվող դանակով  6 հարված է հասցրել  66-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ,  19-ամյա երիտասարդը կատարել է սուտ մատնություն, մասնավորապես՝  գիտակցելով որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող անձին  մեղադրել է վերը նշված առանձնապես ծանր հանցագործության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter