
Արկադի Ղուկասյանը խոստումներ է տվել Լոս Անջելեսում
«Հետքը» բազմիցս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում ստեղծված աղետալի սոցիալական վիճակին: Սփյուռքում հայերի մի խումբ ձեւավորել է Քաշաթաղի պաշտպանության միավորում (Կոալիցիա), որը ստեղծել է www.khashatgh.com կայքը: Կայքում տեղադրվել է նամակ' ուղղված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչայանին եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին (Քաշաթաղի պաշտպանության միավորումը դիմում է նախագահներին):
Նամակին միացել է մոտ հազար մարդ:
Նոյեմբերի 18 Լոս Անջելեսում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի' համայքնի հետ ունեցած հանդիպման ժամանակ ամերիկահայ բարերար Միհրան Մահմուզյանը, ով տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացնում Քաշաթաղում, նրան է հանձնել հազար մարդու անուն-ազգանուններով այդ նամակը:
Մահմուզյանը Ղուկասյանին ներկայացրել է Քաշաթաղում իր աչքով տեսածը, որը մեզ տված հարցազրույցում նա որակել է աղետ (տես' Միհրան Մահմուզյան. «Սա կես աղետ չէ, այլ աղետ է»):
Նախագահ Ղուկասյանը խոստացել է Ղարաբաղ վերադառնալուն պես մեկ ամսվա ընթացքում կարգավորել խնդիրները:
Մեկնաբանել