HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը կրկնայց է իրականացրել նաև Երևան քաղաքի Գնունի փողոցի հարակից շինանյութերի տոնավաճառ, որտեղ օրերս դիտարկվել էին մի քանի թերություններ: Թերությունները շտկված են եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter